ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է վարկային պորտֆելի ծավալով

06.11.2013

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջին տեղում է ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով:

Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 215,876 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի հետ համեմատած ավելացել է 25.5%-ով կամ 16,605 մլն ՀՀ դրամով` կազմելով 81,809 մլն դրամ: Իրավաբանական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ աճել է 30.1% -ով և կազմել 134,067 մլն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները: Միայն նշված ճյուղերի մասով վարկավորման գումարը կազմել է 88 889 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր առաջատար դիրքը երկրի կորպորատիվ ու մանրածախ ծառայությունների շուկայում և շարունակում է սպառողական վարկավորման ֆինանսավորումը, որի պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 62 977 մլն ՀՀ դրամ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Բանկն ավելացրել է ավտովարկավորման ու վարկային քարտերի (ներառած օվերդրաֆտը) պորտֆելների ծավալը:

Բանկն ակտիվորեն աշխատում է մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների կատարելագործման ուղղությամբ, անց է կացնում մի շարք ակցիաներ ավանդային ու քարտային պրոդուկտների վերաբերյալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հայաստանյան շուկայում: Բանկի ակտիվ դիրքը վարկավորման շուկայում, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ են տալիս ավելացնել շահույթը: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, բարձր որակավորում ունեցող անձնակազմը և ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x