ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիզնես: Ի՞նչու է նվազել Lada-ի վաճառքը և ի՞նչը կօգնի

06.11.2013

Ըստ /ИТАР-ТАСС/ տեղեկատվականի ռուսական խոշոր ավտոարտադրող ,ԱվտոՎազե-ում կրճատվել է Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ 12,8%-ով՝ կազմելով 443,2 հազար ավտոմեքենա: Միայն Ռուսաստանում գնվել է 380 հազար մեքենա, որը ի տարբերություն նախորդ տարվա 15,2%-ով նվազել է: Արտաքին շուկա արտահանվել է շուրջ 62,4 հազար ավտոմեքենա:

Համաձայն ընկերության տեղեկագրի, առաջատար մակնիշը վաճառքի առումով Lada Granta-ն է, որը մինչ հաշվետու ժամանակը վաճառվել է 13,4 հազար քանակով:

Ընկերությունում վաճառքի նման ցածր մակարդակը պայմանավորում է ոչ լայնածավալ արտադրությամբ և լոգիստիկայի հետ կապված խնդիրներով: Բացի այդ վաճառքի վրա ազդող գործոններից են՝ ընդհանուր տնտեսական վիճակը և բացասական կանխատեսումները, որը ազդում է սպառողների որոշման վրա:

Ընկերությունը մեծ հույսեր է կապում նորանշանակ ընկերության նախագահ Բու Անդերսոնի հետ: Բու Անդերսոնը նախկինում աշխատել է SAAB Automobile, General Motors և GAZ-ում:

Կարծում ենք Մաքսային Միությունը ևս կազդի ,ԱվտոՎազե-ի վաճառքի ծավալների մեծացմանը: Քանի որ ռուսական արտադրության մեքենաները մաքսազերծման կարիք չեն ունենա, որը ի տարբերություն մրցակից արտասահմանյան այլ ընկերությունների ստեղծում է որոշակիորեն մոնոպոլ դիրք ՄՄ շուկայում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x