ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հատուկ պայմաններով վարկային քարտ՝ Ucom-ի բաժանորդների համար

05.11.2013

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիաբանկի և Յուքոմի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեց համատեղ նախաձեռնությամբ թողարկված հատուկ պայմաններով վարկային քարտը` նախատեսված Յուքոմի լոյալ բաժանորդների համար:

Միավորելով իրենց հնարավորությունները` երկու ընկերությունները թողարկել են արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, որը տալիս է սպառողական վարկավորման եզակի հնարավորություն` ընդամենը 6% տարեկան տոկոսադրույքով վարկային գիծ:

Սեփական բաժանորդներին օժանդակելը մշտապես կազմել է «Յուքոմ» ընկերության քաղաքականության առանցքը, ուստի այս քարտը թողարկվում է հատուկ «Յուքոմ» ընկերության բաժանորդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ձեռք բերել ժամանակակից տեխնիկա:

Համատեղ վարկային քարտը հնարավորություն կընձեռի Յուքոմի բաժանորդներին, ովքեր առնվազն 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներից, ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ, որի օգնությամբ հնարավոր կլինի գնումներ կատարել էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի գործընկեր խանութներից, մասնավորապես` Zigzag, Aray, Technolife, Fine, Vega:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազ. ՀՀ դրամի չափով, որի մարման ժամկետը սահմանվում է մինչև 12 ամիս: Դեռ ավելին` վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:

Ամերիաբանկի և Յուքոմի համատեղ նախաձեռնությունը կլինի շարունակական, մոտ ապագայում Յուքոմի բաժանորդներին կսպասվեն հաճելի անակնկալներ` իրենց համար մշակված հատուկ պայմաններով նոր առաջարկներ:

Ասուլիսին մասնակցեցին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, Յուքոմի Տնօրեն Հայկ Եսայանը, Յուքոմի Կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x