ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆոնդային բորսաները սպասում են

04.11.2013

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները բարձրանում են, ներդրողները սպասում են ԱՄՆ-ի արտադրական ճյուղի ակտիվության ցուցանիշներին, ինչպես նաև Ֆեդերալ պահուստային համակարգի կառավարիչների ելույթին, այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Dow Jones Industrial Average ինդեքսը հինգշաբթի օրը, ժամը՝ 17:53-ին ավելացել է 78.92 կետով (0.51%) և կազմել է 15624.67:

Standard & Poor's 500 ինդեքսը ավելացել է 6.82 կետով (0.39%) և կազմել է 1763.36:

Nasdaq Composite-ը ավելացել է 15.33 կետով (0.39%) և կազմել է 3935.04:

Facebook Inc ընկերության բաժնետոմսերի գինը սկսում է վերականգնվել: Հիշեցնենք, որ դրանք զգալի ընկել էին 3-րդ եռամսյակի հաշվետվությունների հրապարակումից հետո: Նյու-Յորքի բորսայում դրանց գինը ավելացել է 3%-ով:

Chevron-ի արժեթղթերի արժեքը նույնպես ավելացել է (1.6%): 3-րդ եռմասյակում նավթային գիգանտի եկամուտը հաստատուն էր մնացել:

AIG ապահովագրական ընկերության բաժնետոմսերը աճել են 5.3%-ով: Անշարժ գույքի ապահովագրությամբ զբաղվող ստորաբաժանման եկամուտները կրճատվել էին 3.7%-ով և կազմել էին 8.43 մլրդ. դոլար: Սակայն ընկերության զուտ շահույթը 1.89 մլրդ.-ից դարձել է 2.17 մլրդ. դոլար:

First Solar Inc. ընկերության շուկայական արժեքը ավելացել է 14%-ով: Արևային մարտկոցներ արտադրող ամերիկյան ընկերությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ կրկնապատկել է իր եկամուտը: Մինչդեռ վերլուծաբանները ակնկալում էին դրա նվազում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x