ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք» դրամական փոխանցումային համակարգը զգալի իջեցրել է սակագները

01.11.2013

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը զգալի իջեցրել է սակագները
Երևան, նոյեմբերի 1, 2013թ.
Սույն թվականի նոյեմբերի 1-ից «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը հատուկ ակցիայի շրջանակում կտրուկ իջեցրել է դրամական փոխանցումների սակագները` դրանք դարձնելով առավել մատչելի:
Սակագները նվազել են 2-ից 3 անգամ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով իրականացվող փոխանցումների դեպքում: Հաճախորդները, նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կարող են արտերկրում գտնվող իրենց հարազատներին փոխանցել կամ նրանցից ստանալ  դրամական միջոցներ ԱՄՆ դոլարով և եվրոյով նախկին 3%-ի փոխարեն 0,5-ից-0,9% տոկոսադրույքով: Ռուսական ռուբլով կատարվող փոխանցումների համար նոյմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախկին 2%-ի փոխարեն կգործի 0,5-ից-0,9% սակագին:
     «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը, լինելով հայկական առաջին համակարգն ամբողջ աշխարհում, ավելի քան 15 տարի շարունակում է իրականացնել դրամական փոխանցումներ աշխարհի շուրջ 100 երկրում: Վստահ եմ, որ սակագների նման կտրուկ իջեցումը կնպաստի դրամական բազմաթիվ համակարգերի շարքում «Անելիք»-ի մասսայականացման ավելացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ իրականացվում են փոխանցումներ»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
 
Անելիք բանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x