ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիզնես լուր: Nissan Motor Co.-ն կանխատեսում է 3.6 մլրդ դոլարի եկամուտ

01.11.2013

Ճապոնական Nissan Motor Co. ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը 15%-ով իջեցրել է կանխատեսվող եկամտի աստիճանը: Նախկին 440.3 մլրդ իենի փոխարեն այժմ ընկերությունը ակնկալում է ստանալ 355 մլրդ իեն (3.6 մլրդ դոլար):

Bloomberg-ի հարցման արդյունքում՝ վերլուծաբանները ակնկալում եմ միջինում 440.3 մլրդ իենի եկամուտ:

Nissan Motor Co.-ն նպատակ ունի գերազանցել նախորդ ֆինանսական տարվա ընթացքում գրանցած արդյունքը՝ 342.4 մլրդ իեն:

Ըստ Nissan-ի կնվազի նաև վաճառված մեքենաների ծավալը: Նախորդ տարվա 5.3 մլն մեքենայի փոխարեն, այս տարի կանխատեսվում է, որ կվաճառվի 5.2 միլիոնը:

Այս տարվա սեպտեմբեր ամսին ընկերությունը հայտնել էր, որ հնարավոր թերությունների պատճառով կարող է ետ կանչվի 910.000 մեքենա: Ըստ Goldman Sachs ընկերության փորձագետների դա կարժենա մոտ 15 մլրդ իեն:

Nissan-ի գործադիր տնօրենը՝ Կարլսոն Գոնը, հայտնել է, որ պատրաստվում են կառավարչական աշխատակազմում փոփոխություններ կատարել:

Ֆինանսական 2-րդ եռամսյակում Nissan-ի զուտ շահույթը աճել է 1.9%-ով և կազմել է 107.8 մլրդ իեն (1.99մլրդ դոլար): Նշված ցուցանիշով ընկերությունը գերազանցել է փորձագետների կանխատեսումները:

Ընկերության գործառնական շահույթը նվազել է 19%-ով և կազմել է 113.82 մլրդ իեն իսկ եկամուտը ավելացել է 16%-ով և կազմել է 2.523 տրիլիոն իեն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x