ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկի շահույթը կազմել է 5 մլրդ դրամ

01.11.2013

2013-ի III եռամսյակի տվյալներով Ամերիաբանկի ակտիվները կազմում են 297 մլրդ, պարտավորությունները` 258 մլրդ, ընդհանուր կապիտալը` 39 մլրդ, շահույթը (հարկումից հետո)` մինչեւ 5 մլրդ: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը` ներկայացնելով 2013-ի III եռամսյակի ավարտին գրանցված տվյալները:

Դրանց համաձայն, բանկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկել է ՓՄՁ վարկավորման պորտֆելը, որը 2012-ին երրորդ եռամսյակի ավարտին եղել է $37,5 մլն, իսկ 2013-ին`$ 73,1 մլն` գրանցելով 96% աճ: 

«Հատկանշական է, որ ՓՄՁ-ների առումով բավական ակտիվ աշխատել է մեր Ստեփանակերտի մասնաճյուղը: Մինչեւ տարեվերջ պորտֆելը նախատեսվում է հասցել առնվազն $80 մլն-ի»,- ասել է Գագիկ Սահակյանը: 

Նա նշել է, որ խոշոր վարկերի գծով վարվել է զսպողական քաղաքականություն, հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է $157,5 մլն գումարի խոշոր վարկ:

Առեւտրի ֆինանսավորման գծով III եռամսյակի ավարտին բանկն ունեցել է $ 53 մլն պորտֆել. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է մոտ 29%: Տարին նախատեսվում է ավարտել առեւտրի ֆինանսավորման $70 մլն պորտֆելով: 

Ֆակտորինգի գծով բանկի պորտֆելը կազմել է $ 6,5 մլն, ինչը 70%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Լիզինգի պորտֆելը III եռամսյակի ավարտին կազմել է $ 7 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով մոտ 10%-ով: Սակայն, նկատել է Գագիկ Սահակյանը, «եթե նախորդ տարի բանկը կնքել էր մոտ 15 լիզինգային գործարք, ապա այս տարի գործարքների թիվը կազմում է շուրջ 40»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x