ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամփոփվել է «Իմ ֆինանսների միամսյակը»

31.10.2013

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհը նշում է խնայողությունների համաշխարհային օրը: Այն նշվում է 1925 թվականից՝ յուրաքանչյուր տարի, որի նպատակը հասարակությանը հասանելի դարձնել խնայողություն կատարելու կարևորությունը և այն բանկերում պահելու առավելությունները:

Հայաստանը նույնպես միացել է աշխարհին և Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում, ժամը՝ 11:00-ից 17:00-ը անց է կացվել միջոցառումների մի ամբողջ շարք: Կենտրոնական բանկի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ֆինանսական համակարգի հաշտարարի, ՀՀ Բանկերի միության և առևտրային բանկերի մասնակցությամբ կազմակերպվել է բացօթյա ցուցահանդես:

Ցուցահանդեսին մասնակցող բանկերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել առաջարկվող ծառայությունները, դրանց սակագները և պայմանները: Ինչպես նաև պատասխանեցին այցելուների հարցերին, որոնք առնչվում էին բանկի նախկին գործունեությանը և ապագա ծրագրերին:

Կային բանկեր, որոնք հանդես էին գալիս հատուկ առաջարկներով՝ ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ, ավելի մատչելի վարկեր, ավանդի նվազագույն սահմանաչափի փոփոխություններ, ինչպես նաև միայն այսօր հնարավոր էր բանկային անվճար քարտեր ձեռք բերել:

Ցուցահանդեսին հյուրընկալել էր նաև ebank.am կայքի ներկայացուցիչները, որտեղ տեղում ծանոթացանք բանկերի խնայողության օրվա հետ կապված նոր առաջարկներին: Նախաձեռնությունը շատ ողջունելի էր և հույս ունենք, որ այն շարունակական բնույթ կկրի և հետագայում միջոցառումներին կմասնակցեն նաև բացակա բանկերը:

Բացի այդ անց են կացվել բազմաթիվ մրցույթներ և խաղեր:

Անցորդները հնարավորություն են ունեցել փակցնելու իրենց ցանկությունները «Երազանքների պատի» վրա: Ցանկությունները 3 տիպի էին՝ մանկական (ես երազում եմ, որ …), խնայողություններին վերաբերվող (ես խնայում եմ, որ …) և ապահովագրությանը վերաբերվող (ես ապահովագրում եմ …, որպեսզի …):

Միջոցառումը եզրափակում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամիսը հայտարարվել էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս, որի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարման կարևորումն է:

Միամսյակի ընթացքում իրականացվել են մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ ֆինանսական շրջագայություն ավտոբուսով, ֆինանսական ֆլեշ մոբ, «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում և համալսարաններում և այլ միջոցառումներ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x