ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գնաճը կազմել է 0.3%

31.10.2013

Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության մամուլի հաղորդագրության՝ 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:

2013թ. հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.2%, ոչ պարենային ապրանքներինը՝103.0%, ծառայությունների սակագներինը՝ 110.0%:

2013թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.03% միջին ամսական նվազում):



Արտարժույթի շուկա: 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում գրանցված 0.3% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-30-ի դրությամբ) 0.5% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2013թ. հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.5% և 0.2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 0.3% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 6.1% հավելաճ: 2013թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 406.2 դրամ, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է 2012թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշից (406.6 դրամ):

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x