ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը նվազեցնում է ՓՄՁ հարկային բեռը

26.04.2012

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նվազեցվում է փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սահմանվում է, որ արտոնագրային վճար կարելի է վճարել նաեւ ամսական կտրվածքով (նախկինում գործունեության նվազագույն ժամկետը 3 ամիսն էր); Տ. Սարգսյանը նշեց, որ այն սուբյեկտները, որոնք եռամսյա կամ ավելի երկար ժամկետով կիրականացնեն արտոնագրային գործունեություն, ավելի քիչ կվճարեն, քան միամսյա ժամկետով վճարողները: Այսինքն` որքան երկար ժամկետով է սուբյեկտը արտոնագրային գործունեություն իրականացնելու թույլտվություն ձեւակերպում, այնքան քիչ է վճարում:

Փոխվում է նաեւ անհատ ձեռներեց հանդիսացող տաքսիստների տեխզննման կարգը: Նախկին կարգով նրանք պետք է տարեկան 2 անգամ տեխզննում անցնեին, այսուհետ` մեկ անգամ:

Մյուս արտոնությունը վերաբերում է մինչեւ 20 քառ. մետր տարածություն զբաղեցնող սննդի օբյեկտներին: Գործող օրենսդրությամբ արտոնագրային նվազագույն վճարը սահմանված է մինչեւ 50 քառ. մետր տարածք զբաղեցնող սննդի օբյեկտների համար: Սակայն, հաշվի առնելով, որ մինչեւ 20 քառ. մետր զբաղեցնողների թվաքանակը մեծ է, կառավարությունը հատուկ այդ կատեգորիայի համար սահմանելու է ավելի փոքր արտոնագրային վճար:

Տ. Սարգսյանը հավելեց նաեւ, որ սննդի մեծ օբյեկտները պետք է դուրս բերվեն արտոնագրային վճարների համակարգից, որպեսզի հարկային բեռն ավելի արդարացի բաշխվի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x