ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիզնես լուր: Facebook-ը հնարավոր է թողարկի սեփական հեռախոսները

30.10.2013

Պարզ է դարձել, որ նախորդ շաբաթ BlackBerry ընկերության ղեկավարությունը մեկնել է Կալիֆորնիա՝ Facebook-ի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հետաքրքրություն է ցուցաբերում սմարտֆոններ արտադրող կանադական ընկերության ակտիվների նկատմամբ:

Դեռ պարզ չէ, Facebook-ի ղեկավարությունը առաջարկ կանի՞ ճգնաժամում հայտնված BlackBerry-ին, թե ոչ: 2 ընկերություններն էլ հրաժարվել են մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված նորությունը:

Այնուամենայնիվ 2 ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը կարող է նշանակել, որ Facebook-ը պատրաստվում է սեփական սմարտֆոնները արտադրել, ինչը խելամիտ քայլ կլինի՝ հաշվի առնելով տվյալ հատվածի զարգացման դինամիկան:

Գնելով կանադական ընկերությունը Facebook-ը կարող է ուղակի վաճառք կազմակերպել՝ սոց. կայքից օգտվողների շրջանակում: Սակայն ընկերության տնօրեն՝ Մարկ Ցուկենբերգը, նշել է, որ նման ռազմավարությունը սխալ է:

BlacjBerry-ին իր հաշվեկշռում ունի ակտիվներ, որոնցով հետաքրքրված են տարբեր ֆինանսական կառույցներ:

Նախնական գնահատականով կանադական ընկերությունը կարժենա 2-3 մլրդ դոլար: Բացի այդ ընկերությունը դեռ ունի կանխիկ գումար և իրացվելի ներդրումներ՝ մոտ 3 միլիարդ դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ մի քանի տարի BlackBerry-ին անկում էր ապրում: Նա չկարողացավ մրցել Apple-ի և Samsung Electronics-ի հետ: Այս տարվա օգոստոս ամսին ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ընկերության վաճառքի մասին:

Նշենք, որ 2013 թվականի 3-րդ եռամսյակում ընկերության զուտ վնասը կազմել է 965 միլիոն դոլար (2012-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 229 միլիոն):

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x