ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են.

30.10.2013

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այժմ կարող են կատարել առցանց գործառնություններ Բանկի գործառնական ժամերի ընթացքում (ամեն աշխատանքային օր ժամը 09:30-17:30), իսկ այլ ժամերին արված գործարքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:30: Ի դեպ, մինչև 5 մլն ՀՀ դրամի (կամ համարժեք արտարժույթի) գործառնությունները կատարվում են վայրկենական առանց Բանկի հաստատման: Հաշվի առնելով քարտային հաշվին մուտքերի ու ելքերի առցանց պրոցեսավորման հարմարավետ ու ճկուն հնարավորությունները սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայության պայմաններում` քարտային հաշիվների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի գործառնական ժամերի ընթացքում արված գործառնությունները անհապաղ երևում են քարտի վրա, այն դեպքում, երբ բանկերի կողմից այս կամ այն գործառնության հաստատման վրա երբեմն ծախսվում են ժամեր: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց «Ինտերնետ բանկինգ» համակարգը այս տարվա փետրվարի սկզբին: Ինտերնետ-բանկինգը հաճախորդի համար պարզ և հարմար հեռակառավարման միջոց է ՎՏԲ-Հայաստան Բանկում բացված հաշիվների կառավարման համար: Շնորհիվ այս ծառայության հաճախորդները կարող են հետևել իրենց հաշիվներին և նրանց ցանկացած շարժին, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների վճարումներ, ներդնել և համալրել ավանդ, մարել վարկեր, ձևակերպել ոչ միայն քարտային և ավանդային, այլ նաև վարկային հայտեր առանց Բանկ այցելելու: ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ բանկինգ համակարգը թույլ է տալիս իրականացնել բանկային վճարումները մաքսիմալ արագությամբ և հարյուր տոկոսանոց ապահովությամբ, ցանկացած բանկային գործառնություններ ցանկացած օր և ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետից առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու` ինտերենտ կապի առկայության դեպքում: Մանրամասները՝ այստեղ.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x