ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵՊՀ-ի ուսանողներին աջակցում է Արդշինինվեստբանկը

30.10.2013

Պետական և մասնավոր տարբեր հաստատություններում աշխատող իրավաբան հյուրերն ուսանողներին ծանոթացնելու են ոչ միայն տվյալ ոլորտի խնդիրներին, այլև ներկայացնելու են այդ ամենի մեջ իրավաբանի դերը:

«Մենք սկսում ենք իրականացնել մի նոր գործառույթ, որի հիմքերը դրվել են շատ վաղուց: Մեր ռազմավարության ուղղություններից մեկն էլ ենթադրում է պրակտիկ գիտելիքների մատուցում, իսկ որպես շարունակություն՝ սկսելու ենք նմանօրինակ կառույցների ներկայացուցիչների (ղեկավարների) հետ ոչ պաշտոնական հանդիպումների շարք», - ասում է ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Ապագա իրավաբանների առաջին հյուրը «Արդշինինվեստբանկ»-ի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն էր: Թեև նա ղեկավարում է ֆինանսական կառույց, սակայն մասնագիտությամբ իրավաբան է. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

«Թվում է, թե իրավաբանի մասնագիտությունը ուղիղ կապ չունի բանկային ոլորտի հետ՝ բացառությամբ դատական գործերում կամ խնդրահարույց վեճերում մասնակցությունը: Բայց բնավ այդպես չէ. բանկային գործն իր ցանկացած հատվածում պարունակում է շատ լուրջ իրավական խնդիրներ: Ու բանկերից որը կարողանում է այդ խնդիրները լավ լուծել, դառնում է շատ ավելի մրցակցային ու ապահով»,- դասախոսության սկզբում նշեց պարոն Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ բանկի գործունեության ամենահիմնական օղակներից մեկը հենց իրավաբանական ծառայությունն է, երբեմն նույնիսկ ավելի կարևոր, քան չոր ֆինանսական հաշվարկները:

«Եթե բանկն իրականացնում է վարկավորում, որի իրավական փորձաքննություն չի կատարվել, ապա անկախ հաճախորդի վճարունակությունից` մեկ-երկու ամսում դա կդառնա խնդիր», - ասում է նա:

«Արդշինինվեստբանկ»-ի Վարչության նախագահը խոսեց նաև մեր երկրում գործող բանկային օրենսդրության մասին՝ հիշելով 90-ական թվականները, երբ ինքը նոր էր ավարտել բուհն ու անցել աշխատանքի, երբ օրենսդրություն գոյություն չուներ. «Այսօր ԱՊՀ տարածաշրջանում ամենազարգացած բանկային օրենսդրությունն ունի Հայաստանը»:

Դասախոսության ավարտին ծավալվեց բավականին աշխույժ քննարկում՝ հիմնված ուսանողների հարցերի վրա:

Հավելենք, որ ֆակուլտետի ու պետական և մասնավոր մի շարք կառույցների միջև համագործակցության արդյունքում այսուհետ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և նույնիսկ թեկնածուական ատենախոսությունների միջոցով հետազոտվելու են այդ կառույցներում ծագած իրավական բնույթի խնդիրները:






ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x