ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկն առաջարկում է բիզնեսմեններին

29.10.2013

Ինեկոբանկը առևտրով զբաղվող կազմակերպություններին և տեղական արտադրողներին այսուհետ առաջարկում է ֆինանսավորման ամբողջական գործիքակազմ առավել հասանելի և շահավետ պայմաններով:

Նախատեսվում է տոկոսադրույքի իջեցում, գրավի պայմանների պարզեցում և ֆինանսավորման հնարավորություն 3 ամսից մինչև 7 տարի ժամկետով:

Ինչպես նշեց Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը. «Առաջարկը պայմանավորված է Ամանորի նախօրեին վաճառքների կտրուկ ավելացմանը նախապատրաստվելու հաճախորդների նախաձեռնությունների արդյունքում տարեցտարի նկատվող ֆինանսավորման սեզոնային պահանջարկի ավելացմամբ: Մենք ձգտում ենք հաճախորդնեին առաջարկել այն ծառայությունները, որոնց կարիքը նրանք ունեն ժամանակի տվյալ պահին: Հաշվի առնելով մեր աչալուրջ մոտեցումը հաճախորդների սպասարկման որակի հանդեպ և որոշումների ընդունման գործընթացների արագությունը՝ հաճախորդներին Ինեկոբանկում սպասարկվելը միշտ եղել է հարմար և շահավետ: Իսկ այս նոր առաջարկը էլ ավելի կնպաստի մեր հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ տնտեսության առկա իրավիճակում»:

Առևտրի ֆինանսավորման գործիքակազմը ներառում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, գնման պատվերի ֆինանսավորում, ակրեդիտիվներ, միջազգային և տեղական երաշխիքներ, ֆակտորինգ և այլ գործիքներ, այդ թվում՝ հաճախորդների անհատական պահանջարկի հիման վրա մշակված կոմպլեքս մեխանիզմներ:

Ելնելով Ինեկոբանկի Հաճախորդամետ քաղաքականությունից, ինչպես նաև Հաճախորդների հետ երկարաժամկետ փոխհարաբերությունների կառավարման ռազմավարական առաջնայնությունից` հաճախորդին մոտեցումը մշտապես անհատական է և ֆինանսավորման գինը պայմանավորված է լինելու մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը տվյալ հաճախորդի համագործակցության ծավալն է Ինեկոբանկի հետ բանկի բոլոր ծառայությունների գծով և տվյալ վարկի ռիսկի մակարդակը:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 510 510 հեռախոսահամարով, կամ այցելել Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղ: Գլխամասային գրասենյակի հասցե՝ ք.Երևան Թումանյան 17:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x