ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի ունեցավ ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը

28.10.2013

Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի (FEDA) համատեղ կազմակերպած ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսիահայ և 50 հայաստանյան գործարարաներ:

Համաժողովին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը, Մարսելի  13  և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի մասնակիցներին, նշեց. «Այս համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող մասնագիտական համաժողովներից հերթականն է, որը  Երևանում է հավաքել ֆրանսիահայ գործարարներին ու ներդրողներին: Ֆրանսիայում և մասնավորապես Մարսել քաղաքում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր, դառնալով Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի, իրենց ավանդն են ներդնում Ֆրանսիայի զարգացման և տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվացման գործում: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և ֆրանսիական կապիտալի ակտիվացումը Հայաստանում լայն հեռանկարներ ունի»:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը իր գոհունակությունը հայտնեց այս համաժողովին ներկա լինելու համար: Երևանի և Մարսելի համագործակցությունը նշանակալի արդյունքների է հասել, և ֆրանսահայ գործարարների ու ներդրողների ներկայությունը համաժողովին նման համագործակցության բարձր մակարդակի վառ վկայությունն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը կարևորեց համաժողովի կազմակերպումը, ինչը հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական դաշտում առավել խթանելու միտում ունի: Հայաստանը ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականություն է վարում և բարենպաստ դաշտ է ստեղծում օտարերկրյա գործարարների համար:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան Հայաստանում արևմտյան առաջատար ներդրողն է: Դեսպանը կոչ արեց ֆրանսիական ձեռնարկություններին ներդրումներ անել Հայաստանում, որտեղ դրա համար կան նպաստավոր պայմաններ: Նա հորդորեց, որ հայկական ձեռնարկությունները ևս ներդրումներ անեն Ֆրանսիայի տնտեսությունում, որի դեպքում համագործակցությունը կլինի երկկողմանի, և շահեկան վիճակում կհայտնվեն երկու կողմերն էլ :

Ներկաները հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում կարևորեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի նախաձեռնությամբ 2013թ հունիսին Մարսելում Հայկական առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովի անցկացումը:

«ՀՀ ներդրումային միջավայրը և ներդրումային ծրագրերը» թեմայով զեկուցեց և տեսպատկերներով ներկայացրեց Զարգացման հայակական գործակալության ներկայացուցիչ Յուրի Մինասյանը:

«Ազատ տնեսական գոտիները Հայաստանում» թեմայով հանդես եկավ և տեսաշարով ներկայացրեց էկոնամիկայի նախարարության ներկայացուցիչ Վահագն Լալայանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x