ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փոփոխություններ գնումների ոլորտում

28.10.2013

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները: Տկն. Հունանյանն անդրադարձավ ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին:

Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների  դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի  շրջանակներում): 

Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:  Նա նաև տեղեկացրեց, որ մայիս ամսվանից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը: 

Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային համընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը  հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ: Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:

Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61%-ից հասնելով 23-ի:

Լիանա Հունանյանը հատկապես կարևորեց բողոքարկման խորհրդի դերի մեծացման և ոլորտում առավելագույն թափանցիկություն ապահովելու ուղղությամբ արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները: Նա միևնույն ժամանակ հորդորեց հասարակական կազմակերպություններին իրենց ներգրավվածությունն ունենալ բողոքարկման հանձնաժողովների կազմում, ինչը մեծապես կնպաստի բողոքարկման ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հունիս ամսից ներդրվել է www.gnumner.am  կայքի շրջանակային համաձայնագրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գնման առարկայի մասով գրանցված բոլոր մասնակիցների միաժամանակյա ծանուցման գործընթացի ավտոմատացումը` gnumner.am էլեկտրոնային փոստի միջոցով, բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող բոլոր գնումների վերաբերյալ տեղեկատվությունն ու պայմանագրերը այսուհետ տեղադրվում են www.e-gov.am կայքում, կայքի ինտերակտիվ բյուջեի բաժնում տեղադրվում են  նաև պետական գնումների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին և լրագրողների հարցերին պատասխանեցին նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանն ու «Գնումների աջակցման կենտրոնի» պետ Արթուր Առաքելյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x