ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամենաաղմկահարույց կողոպուտները

27.10.2013

1. 1945 թվականին Բեռլինում Ռեյխսբանկի կողոպուտ, (Գերմանիա)

Գինեսի ռեկորդների գիրքը հաստատում է, որ «դրամային» ամենամեծ կողոպուտը տեղի է ունեցել 1945 թվականին՝ Գերմանիայում: Ռեյխսբանկի պահուստներում էին գտնվում նացիստական Գերմանիայի ոսկիների մեծ մասը, ինչպես նաև օկուպացված երկրներից բերված թանկարժեք իրերը:

Ըստ Տ. Բոուերի «Նացիստական ոսկի» գրքի բանկից թալանվել է 3.34 միլիարդ դոլարի թանկարժեք իրեր: Եվ դա ներկայացված է 1984 թվականի փոխարժեքով:

Ըստ տվյալների դա մեկ անգամյա կողոպուտ չէր, այլ մի շարք առանձին կողոպուտներ, որոնք իրականացրել էին տարբեր խմբեր:

2. Լոնդոն Knightsbridge բանկի դեպոզիտար բաժնի կողոպուտը, (Մեծ Բրիտանիա)

1987 թվական, 12-ը հուլիսի: Մեծ Բրիտանիայի Knightsbridge բանկում 2 հոգի խնդրում են իրենց ուղեկցել դեպոզիտար բաժին՝ պահատուփերը ստուգելու համար: Անվտանգության աշխատակիցների անուշադրության պատճառով նրանց հաջողվում է զենք տանել:

Մտնելով տվյալ ստորաբաժանում նրանք փակցնում են գրություն՝ «Դեպոզիտարիան ժամանակավորապես փակ է» և բացում են բոլոր հաճախորդների փահատուփերը:

Ենթադրվում է, որ 1 օրվա ընթացքում նրանք «աշխատել են» 60 միլիոն ֆունտ, որը 2006 թվականի փոխարժեքով կազմում է 174 միլիոն դոլար: Իսկ ըստ այլ աղբյուրների նրանց գողոնը կազմել է 30 միլիոն ֆունտ:

3. 2005 թվականին Ֆորտալեզա քաղաքի կենտրոնական բանկի կողոպուտը  (Բրազիլիա)

Այս դեպքում հանցագործները որոշել էին ընտրել կողոպուտի հին տարբերակը՝ փորելը: Նրանք բանկին մոտ տուն էին վարձել և 82մ երկարությամբ թունել փորել, որտեղ իրենց հարմարության համար նույնիսկ տեղադրել էին օդափոխության համակարգ և լուսավորություն:

Թունելի շնորհիվ 2005թ.-ի օգոստոսի 6-ին և 7-ին՝ շաբաթ և կիրակի օրերին, հանցագործները գողացան 164 755 150 բրազիլական ռեալ ինչը կազմում է 69 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2006թ.-ի հոկտեմբերի փոխարժեքով: Գողոնի քաշը 3.2 տոննա է կազմել:

4. Բրիտանական բանկի մանսաճյուղի կողոպուտ. (Լիվան)

1976 թվականին Լիվանում՝ քաղաքացիական անկարգությունների ժամանակ, պարտիզանները պայթեցրեցին Մեծ Բրիտանիայի բանկերից մեկի մասնաճյուղը:

Երկրի ֆինանսների նախկին նախարարը հայտարարել է, որ պայթունից հետո բանկից վերցրել 50 միլիոն դոլար: Ըստ այլ տվյալների գողոնը չէր գերազանցում 20 միլիարդը:

5. 2004 թվականին Բերֆաստում Northern Banki-ի կողոպուտը. (Հյուսիսային Իռլանդիայում)

2004 թվականի դեկտեմբերի 19-ին չարագործները ներխուժում են Northen Bank-ի 2 աշխատակիցների բնակարան և ահաբելեկով իրենց ընտանիքներին ստիպում են համագործակցել իրենց հետ:

Կատարված գողության արդյունքում բանկից դուրս է բերվում 26.5 միլիոն ֆունտ (50 միլիոն դոլար), ինչի հետևանքով այն այժմ դասվում է Բրիտանիայի ամենախոշոր կողոպուտների շարքին:  

Շարունակելի …

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x