ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիզնես լուր: JP Morgan Chase-ին տուգանել են 5,1 մլրդ դոլլարով

26.10.2013

  Ամերիկյան  JP Morgan Chase-ը կվճարի 5,1 մլրդ դոլլար Fannie Mae  և Freddie Mac հիփոթեքային ընկերություններին: Ինչպես հայտնել է Federal Housing Finance Agency-ը, որը հանդիսանում է տվյալ երկու հիփոթեքային ընկերությունների շահերի պաշտպանողը, ամերիկյան իշխանությունները գտնում են, որ այդ գումարի չափը բավական է բանկի կողմից արժեթղթերի վաճառքի ժամանակ կատարված խաղտումների համար:

  JP Morgan Chase-ի և FHFA-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն, բանկը պարտավորվում է վճարել 2,74 մլրդ դոլլար Freddie Mac-ին և 1,26 մլրդ դոլլար էլ Fannie Mae-ին: Բացի այդ, Freddie Mac-ին կվճարվի ևս 480 մլն դոլլար, իսկ Fannie Mae-ին 670 մլն դոլլար , բանկի դեմ այլ մեղադրանքները հանելու համար:

  Մինչ այդ փորձագետները կարծում էին, որ JP Morgan Chase-ի  վճարվելիք գումարը պետք է կազմեր 6 մլրդ դոլլար: JP Morgan Chase բանկը հանդիսանում է ամենախոշորը ԱՄՆ-ում ակտիվների չափով: Ընդհանուր ծավալը կազմում է 2,3 տրիլլիոն դոլլար: Այդ ֆինանսական ինստիտուտը գործունեություն է ծավալում շուրջ 60 երկրներում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x