ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի է ունցեցել կոնֆերանս

25.10.2013

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել է «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի (BAFin), Համաշխարհային բանկի (WB), միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներ,  ֆինանսական համակարգի այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման մասնակիցները մեծապես կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները` շեշտելով վերջինիս դերը՝ որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման և ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր ու արդիական նախապայման:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական, ճշգրիտ, էական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման գործընթացներին:

«Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» խորագրով միջոցառումը իրականացվում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x