ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համահայկական բանկը համագործակցում է Արդշինինվեստբանկի հետ

24.10.2013

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն և «Համահայկական բանկ» ԲԲԸ-ն մեկնարկում են իրենց համագործակցությունը` միտված արտահանման ներուժ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանն ու դրանց զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այդ փոխգործակցության հիմքը դրվեց այսօր, նշված կառույցների ղեկավարների միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Ողջունելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը՝ ՀՀԲ Գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը նշեց, որ լինելով ձեռնարկությունների զարգացման ֆինանսական հաստատություն, ՀՀԲ-ի սույն համագործակցությունը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ փոխլրացնող է, որը կապահովի անհրաժեշտ սիներգիա և նոր հնարավորություններ արտահանման միտված երկարաժամեկտ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար՝ խթանելով երկրի տնտեսական աճը և ձեռնարկությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում:

Կարևորելով Համահայկական բանկի հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը, փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը մասնավորապես նշեց. «Հանդիսանալով երկրի առաջատար բանկերից մեկը` ՓՄՁ վարկավորմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են եղել և այդպիսին կլինեն նաև ապագայում: Համահայկական բանկի հետ մեր համագործակցությունն այդ բիզնես ուղղության զարգացման հերթական գրավականն է»:

Հուշագրի շրջանակներում գործընկերության նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հնարավորություններն ու ծառայությունների տեսականին այն ձեռնարկությունների համար, որոնք իրականացնում են արտահանմանը միտված երկարաժամկետ ներդրումային ծրագրեր` արդյունքում նպաստելով արտաքին շուկաներում շահառու ընկերությունների մրցակցային դիրքերի ամրապնդմանը, այդ ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը և երկրի տնտեսության զարգացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x