ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ը կորցնում է վստահությունը

24.10.2013

Apple-ի արժեթղթերը արդեն ամենագրավիչը չեն ամերիկյան և կանադական խոշոր ներդրողների համար: Դրա մասին են փաստում Tiger21 ակումբի հարցման արդյունքները:

Հարցումը պարզել է, որ առաջին հորիզոնական է վերադարձել Ուորրեն Բաֆֆետտի «Berkshire Hathaway» ընկերությունը:

Tiger ակումբը համախմբում է շուրջ 200 ձեռնարկատերերի և թոփ-մենեջերների, ով ունի նվազագույնը 10 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների համար իսկ իրենց ընդհանուր կարողությունը գերազանցում է 20 միլիոն դոլարը:

Ակումբը՝ իր անդամների շրջանակում, ամեն տարի հարցում է իրականացնում՝ պարզելու իրենց կողմից նախընտրելի արժեթղթերը:

2011 և 2012 թվականներին նրանց մեծամասնությունը նախընտրում էր Apple-ի արժեթղթերը: iPhone-ի և iPad-ի, ինչպես նաև ընկերության այլ ապրանքատեսակների վաճառքի ծավալների աճի հետ մեկտեղ բարձրանում էին նաև ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը:

Սակայն այժմ դրանք նախընտրելիության ցանկում զբաղեցնում են 2-րդ տեղը իսկ առաջին հորիզոնականում կրկին հայտնվեց Berkshire Hathaway ընկերության արժեթղթերը:

Այս տարվա սկզբից դրանց արժեքը բարձրացել է 31%-ով, ինչով գերազանցել է S&P 500 ինդեկսի աճը (+22%):

Միլիոնատերները հավատում են Ուորրեն Բաֆֆետտին, չնայած նրան, որ 83-ամյա ներդրողը դեռ չի հայտնել իր ժառանգի անունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x