ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շրջագայություն ավտոբուսով. կանգառ «Հայբիզնեսբանկ»-ում

24.10.2013

Սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ» միամսյակային ծրագիրը, որի նախաձեռնողը ՀՀ Կենտրոնական բանկն է:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն և ծրագրի մյուս մասնակիցները փորձում են տարբեր կերպ նպաստել ծրագրի հիմնական նպատակին և առաքելությանը` բարձրացնել հասարակության ֆինանսական գիտելիքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը` նրանց շրջանակում ձևավորելով անձնական ֆինանսները կառավարելու ժամանակակից և օրինակելի մշակույթ:

«ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ» միամսյակային ծրագրով նախատեսված միջոցառումներից մեկն էլ ավտոբուսով շրջագայությունն է բանկերում, ապահովագրական ընկերություններում և մի շարք այլ ֆինանսական կազմակերպություններում, որտեղ թիրախային խմբերը կարող են ծանոթանալ ֆինանսական գործարքներին: Այդ կապակցությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը հոկտեմբերի 22-ին իր Գլխամասային գրասենյակում հյուրընկալեց տարբեր բուհերից մեծ թվով ուսանողների:

Ֆինանսական էքսկուրսի ժամանակ ուսանողներին ներկայացվեց Բանկի հիմնադրման պատմությունը, նրա գործունեության առաքելությունը, ինչպես նաև մատուցվող ծառայություններն իրենց առանձնահատկություններով:

Շրջագայության մասնակիցները շրջեցին Բանկի տարբեր բաժիններով և մանրամասն ծանոթացան յուրաքանչյուր բաժնի գործունեությանը: Ինտերակտիվ շփումը թույլ տվեց հարցուպատասխանի միջոցով ամրապնդել ուսանողների ունեցած ֆինանսական գիտելիքները` խթանելով ծրագրի բուն նպատակի իրացմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x