ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ը բարելավել է «Տոնական» վարկատեսակի պայմանները

24.10.2013

Ի հավելումն «Հարսանեկան» և «Պարզ-Արագ» քարտային վարկերի` «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է նաև «Տոնական» քարտային վարկերի տրամադրման պայմանները և Բանկն այսուհետ «Տոնական» քարտային վարկեր կտրամադրի առավել գրավիչ պայմաններով:

Վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքներն, այդ թվում նաև` տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով: Ի տարբերություն Բանկի կողմից տրամադրվող «Հարսանեկան» և «Պարզ-Արագ» վարկերի` այս վարկատեսակի դեպքում պահանջվում են եկամուտը հավաստող փաստաթղթեր, սակայն դրա փոխարեն իջնում է վարկի տրամադրման տարեկան տոկոսադրույքը 2,5-3%-ով` ՀՀ դրամի և 1,5-2%-ով` ԱՄՆ դոլարի պարագայում: ՀՀ դրամի դեպքում գործում է 18,8%, ԱՄՆ դոլարի դեպքում` 14,8% տարեկան տոկոսադրույքը:

««Տոնական» քարտային վարկերը տրամադրվելու են մինչև 10 տարի մարման ժամկետով և մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ առավելագույն գումարով Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: Ինչպես «Հարսանեկան» վարկատեսակի վարկառուներին, այնպես էլ «Տոնական» վարկատեսակի վարկառուներին իրենց ցանկությամբ Բանկի կողմից որպես նվեր կտրամադրվի  նաև միջազգային 2 MasterCard կամ VISA GOLD քարտեր, որոնցով գնումներ կատարելիս հաճախորդները զեղչեր կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաև` արտերկրում»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x