ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Թափուր աշխատատեղ «Ամերիաբանկ»-ում

23.10.2013

«Ամերիաբանկ»-ը հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

 - Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ

 - Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

 - Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ՀՀ, Ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Ապահովել փաստաթղթերի թարգմանությունը և խմբագրումը երեք լեզուներով (հայերեն, անգլերեն և ռուսերեն)

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

 - Ապահովել տարբեր փաստաթղթերի (գովազդային, ֆինանսական, իրավական և այլն) գրագետ և որակյալ թարգմանություն

 - Թարգմանել և խմբագրել բանկում հաստատված փաստաթղթերը և մասնագիտական բանկային բնույթ կրող նյութերը երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պահանջվող ժամկետների սահմաններում և պահանջվող բարձր որակով

 - Անհրաժեշտության դեպքում ապահովել բանավոր թարգմանություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով

 - Տրամադրել վարչական օժանդակություն ղեկավարին

 - Վարել և թարմացնել թարգմանված նյութերի բազան

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` 

 - Բարձրագույն կրթություն լեզվաբանության կամ թարգմանչության ոլորտում

 - Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (աշխատանքային փորձը միջազգային գործարար կազմակերպություններում, մասնավորապես` բանկերում, և բազմամշակույթ միջավայրում ցանկալի է)

 - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր խոսքի գերազանց իմացություն

 - Երեք լեզուներով փաստաթղթեր կազմելու և խմբագրելու ունակություն

 - Վարչական աշխատանքի և գործարար գրելաոճի գերազանց հմտություններ

 - Համակարգչային ծրագրերին լավ տիրապետում (MS Windows, MS Office, աղյուսակների և գծապատկերների կառավարման ծրագրեր)

 - Կիրթ պահելաձև և հաղորդակցման գերազանց կարողություն

 - Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, աշխատասիրություն, կենսուրախություն, ինքնավստահություն, կարգապահություն և բարձր պատասխանատվություն

 - Կազմակերպչական հմտություններ

 - Բարձր մասնագիտական էթիկա և ներկայացուցչական հմտություններ Ճկունություն, սթրեսին և արտաժամյա աշխատանքին դիմակայելու ունակություն

 - Սեղմ ժամկետներում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2013 լրացնել դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրություն ուղարկել hr.adm@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x