ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


23.10.2013

Հայաստանում օրենսդրական փոփոխությունների արդյունքում, նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, առևտրի ոլորտի ձեռնարկությունները կանգնել են իրենց գործունեությունը ավտոմատացնելու անհրաժեշտության առաջ: Հայկական Ծրագրեր ընկերությունը, նպատակ ունենալով խրախուսել առևտրի ոլորտի ավտոմատացումը, հայտնում է ՀԾ-Առևտուր համակարգի գների իջեցման մասին:

Նոր գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԾ-Առևտուր համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար:

Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գոծունեության զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները: Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունները ամենևին էլ չեն խոչընդոտում առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը:

ՀԾ-Առևտուր համակարգի հիմնական առանձնահատկությունները

- Տեղադրման և օգտագործման պարզություն

- Համակարգի համակողմանի սպասարկում

- Լայն հաշվետվական հնարավորություններ

- Մշտապես թարմացվող համակարգի

- Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն

- Համակցում ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ

- Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ

- Համակցում MS Word, MS Excel ծրագրերի հետ

- Գումարի վերադարձման երաշխիք

Թարմացված գնացուցակը գործում է 01/10/2013 թ.-ից

Տեղեկացնում ենք նաև, որ Հայկական Ծրագրեր ընկերությունում ընթանում է նոր սերնդի ՀԾ-Առևտուր 6 համակարգի մշակումը: Մշակման ժամանակ կիրառվում են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ, զարգացվելու են համակարգի ֆունկցիոնալ և ինտերֆեյսային հնարավորությունները: Անցումը ներկա ՀԾ-Առևտուր համակարգից նոր` ՀԾ-Առևտուր 6 համակարգին, կատարվելու է ավտոմատ և առանց լրացուցիչ վճարի: Այսինքն ՀԾ-Առևտուր 6 համակարգի համար ևս գործելու են նոր` իջեցված գները:

ՀԾ-Առևտուր 6 համակարգը պատվիրատուներին կտրվի 2014թ. առաջին եռամսյակում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x