ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը ֆինանսավորում է առանձնահատուկ նշանակության ծրագրեր

22.10.2013

Դեռևս 2012թ. Ամերիաբանկը նախաձեռնել էր Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցավան քաղաքում գործարկվեց բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով հագեցած ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանը, որի սարքավորումները ներկրվել և տեղադրվել են աշխարհահռչակ Siemens ընկերության միջոցով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7.8 մլրդ դրամ, որից ավելի քան 6.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով:

Արդյունավետ համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը:

Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց.

- Հայաստանի տնտեսության համար անչափ կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP գործարանի կառուցումը: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի շնորհիվ հնարավոր եղավ իրագործել տարածաշրջանում առաջնակարգ գործարանի կառուցման նախագիծը: Գործարանի բարձրակարգ արտադրանքը մեծապես կնպաստի կցամասերի նկատմամբ տեղական շուկայի և տարածաշրջանի պահանջների բավարարմանը: Նման հզոր գործարանի առկայությունը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x