ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 12.5 միլիոն դոլարի վարկ է ստացել

22.10.2013

Այսօր «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսկն վարկային պայմանագիր են կնքել:

ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող 12.5 միլոն դոլարից 9 միլիոնը ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար է իսկ 3.5-ը՝ կուղվի էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց, որ Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ 2005 թվականից: Այսօր Բանկն ունի շուրջ 97 միլիոն դոլարի ծրագիր և այս պահի դրությամբ 48 մլն-ից ավելը ընթացիկ է:

Տնօրենի տեղակալը նշեց նաև, որ 97 միլիոնից 55 միլիոնը տրամադրվել է ՀՀ դրամով:

Իսկ Մարկ Դեվիսը հայտնեց, որ այս պայմանագիրը թվով արդեն 4-րդն է, որը կնքվում է ՀՀ դրամով: «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ամենազարգացած բակերից մեկն է, որը ի սկզբանե ստեղծվել է որպես ունիվերսալ բանկ և իր գործունեության ուղվածությունը բազմազան է: ՎԶԵԲ-ը բարձր է գնահատում այն հանգամանքը, որ Բանկի վարկավորման հիմանական ուղությունը գյուղատնտեսությունն է:

Ըստ պրն. Հովհաննիսյանի վարկերը տրամադրվելու են մինչև 3 տարի ժամկետով: Տոկոսադրույքը դեռ ստույգ հայտի չէ, սակայն նախատեսվում է շուկայական կամ շուկայականից ցածր տոկոսադրույք: Վարկավորումից կարող են օգտվել ինչպես մայրաքաղաքի այնպես էլ մարզերի բնակիչները:

Բանկը նախատեսում է միջոցները տեղաբաշխել 1 տարվա ընթացքում:

Խոսելով Բանկի հետագա ծրագրերի մասին պրն. Հովհաննիսյանը նշեց, որ մինչև տարվա վերջ ակնկալվում է ևս 6 մասնաճյուղերի բացում: Իսկ տարվա վերջին նախատեսվում է շահույթի 10-15%-ի աճ, որի արդյունքում այն կկազմի 4.5-5 մլրդ դրամ:

Ասուլիսի վերջում պրն. Դեվիսը հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներկայումս համագործակցում է ՀՀ 12 բանկի հետ:  ՀՀ-ից 3-4 անգամ մեծ երկրներում նրանք  սովորաբար համագործակցում են ավելի քիչ բանկերի հետ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x