ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն տոնեց իր 15-րդ տարեդարձը

18.10.2013

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում  տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռուսաստանյան Գազպրոմբանկի, ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, Բանկի բազմաթիվ հաճախորդներ ու գործընկերներ:  

Հոբելյանին նվիրված միջոցառմանը Բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը նշեց, որ Առէկսիմբանկի, ինչպես նաև նոր Հայաստանի  պատմությունները սերտորեն կապված են իրար հետ և միասին անցել են տարբեր մարտահրավերներով լի երկար ճանապարհ: Այս տարիների ընթացքում Բանկը որդեգրել է հավասարակշռված և պահպանողական քաղաքականություն` մշակելով զարգացման հստակ ռազմավարություն, մշտապես կատարելագործելով իր մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: «Ինչպես ցույց տվեց  փորձը, նման մոտեցումը 15 տարիների ընթացքում հիմք դրեց Առէկսիմբանկի  կանոնավոր զարգացմանը», - ընդգծեց Ա. Խանդկարյանը:

Այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» արդեն մեծ դերակատարություն ունի Հայաստանի ֆինանսական շուկայում: Իր հիմնական ցուցանիշներով Բանկը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը, իսկ որոշ ցուցանիշներով Հայաստանի խոշորագույն բանկերի ցանկում է: Վերջին 5 տարիների ընթացքում Բանկի քանակական ցուցանիշները ենթարկվել են որակական փոփոխությունների. այն է` ընդհանուր ակտիվներն աճել են 4 անգամ, վարկային ներդրումները` 5 անգամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` մոտ 3 անգամ, կանոնադրական կապիտալը` 2 անգամ: Ընդ որում` կանոնադրական կապիտալի վերջին համալրումը Բանկի միակ բաժնետիրոջ «Գազպրոմբանկ» ԲԲԸ կողմից կատարվել է այս տարվա հուլիսին 10 մլն ԱՄՆ դոլարի չափով: «Մենք աշխատում ենք արդարացնել մեզ ցուցաբերած բարձր վստահությունը և լինել լավագույն բանկը շուկայում` ինչպես առաջարկվող ծառայությունների քանակով, այնպես էլ որակով», - ընդգծեց Ա. Խանդկարյանը:

Բացման արարողությանը ներկա Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ,   «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբի» Խորհրդի անդամ Վիկտոր Կորենդյուկը որակեց Առէկսիմբանկի դինամիկ զարգացումը և նրա դերը Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտների` մասնավորապես վառելիքաէներգետիկ հատվածի ֆինանսավորման հարցում: «Գազպրոմբանկը Հայաստանում բիզնեսի զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսությունում արդեն կատարել ենք շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Նախատեսում ենք ևս մի շարք հետաքրքիր նախագծեր` ուղղված Գազպրոմբանկի ներդրումային բիզնեսի զարգացմանը: Հայկական հողի վրա մենք մեզ կայուն ենք զգում և մտադիր ենք հետագայում էլ հաջողությամբ զարգացնել մեր հայաստանյան ,դստերը», - եզրափակեց Վ. Կորենդյուկը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x