ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունգարիան դուրս է գալիս Nabucco պրոյեկտից

25.04.2012

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ MOL պետական ընկերությունը պատրաստվում է հրաժարվել Nabucco ծրագրում իր մասնակցությունից: “Nabucco-ն պրոբլեմ ունի, -հայտնեց նա իր՝ Բրյուսելում տրված հարցազրույցում: -Ես չեմ խորացել մանրամասների մեջ, սակայն այն ամենից, ինչ ես տեսնում եմ, հետևում է, որ նույնիսկ հունգարական MOL ընկերությունն է լքում պրոեկտը”: Կոնսորցիումի, որը իրականացնում է Nabucco պրոեկտը, 16.67%-ը պատկանում է MOL-ին. պրոեկտի մյուս մասնակիցներն են ավստրիական OMV, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas և գերմանական RWE ընկերությունները: Իսկզբանէ նպատակադրված էր կառուցել գազատար, որը Կասպից շրջանի գազը կհասցներ Եվրոպա՝ շրջանցելով Ռոսաստանը: 31 մլրդ խորհանարդ մետր հզորությամբ գազատարը պետք է անցներ Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայուվ, Բուլղարիայուվ, Հունգարիայուվ, Ռումինիայով և Ավստրիայով: Սակայն փետրվարին պարզ դարձավ, որ որոշ պատճառներով պատրաստվում է հիմնական բնութագրիչների վերանայում. այդպիսիք են ինչպես թողունակությունը (այն կկրճատվի կրկնակի՝ հասնելով 16 մլրդ-ի), այդպես էլ երկարություբը: MOL-ը ո՛չ հաստատեց, և՛ ո՛չ էլ հերքեց վարչապետի հայտարարությունը, միաժամանակ հայտարարելով, որ Nabucco ծրագրի շուրջը շատ անպարզություններ կան, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել: MOL-ի ղեկավարությունը Իրանում արված հայտարարության մեջ ևս վստահություն չհայտնեց ծրագրի նպատակահարմարության մեջ: Նմանատիպ մտքեր այցելել են նաև գերմանական RWE ընկերության ղեկավարությանը. ընկերության տնօրեն Յուրգեն Գրոսսմանը հունվարին հայտնել էր պրոեկտից իրենց հնարավորին դուրս գալու մասին: Իսկ առայժմ MOL-ի պրոեկտից դուրս գալը ռուսական South Stream-in ավելի շատ է հետաքրքրում, քան Հունգարիայի իշխանություններին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x