ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարի Նոբելյան մրցանակը ստացել են …

16.10.2013

Տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվել է 3 գիտնականների՝ Ռոբերտ Շիլլերին, Լարս Պիտեր Հանսենին և Յուդջին Ֆամային:

Նրանք 3-ն էլ մրցանակը ստացել են «Ակտիվների գնի էմպիրիկ վերլուծություն և ֆինանսական շուկաներում տրենդերի բացահայտում» թեմայով աշխատությունների համար:

Նրանց 3-ի աշխատանքների մեջ էլ տարբեր կարծիքներ կան, թե ակտիվի ճիշտ արժեքը որքանով է արտացոլված ֆինանսական շուկաներում:

Յուդջին Ֆաման այժմ 74 տարեկան է: Նա «Էֆեկտիվ շուկայի մասին թեորեմ»-ի հեղինակն է: Այդ թեորեմը ասում է, որ ակտիվի մասին ցանկացած ինֆորմացիա միանգամից արտացոլվում է նրա շուկայական արժեքի վրա:

Ռոբերտ Շիլլերը` ով 67 տարեկան է, «Վարքային ֆինանսներ»-ի ստեղծողներից մեկն է, հետևաբար Յուդջին Ֆամայի թեորեմի քննադատներից: Հենց Շիլլերն էր համարվում ամենահավանական մրցանակակիրը քանի որ նա է կանխատեսել 2008թ.-ի ճգնաժամը և ստեղծել է 2 ինդեքս՝ անշարժ գույքի շուկայի վիճակի գնահատման և ֆոնդային բորսայի «գերտաքացման» վերաբերյալ:

Իսկ 3-րդ մրցանակակիրը՝ Լարս Պիտեր Հանսենը, ով 60 տարեկան է, ֆինանսական շուկաների վերլուծությամբ չի զբաղվել, սակայն մշակել է տնտեսական մոդելներ, որոնցով գնահատվում են շուկայի գործառնական ռիսկերը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x