ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Յունիբանկ»-ը հաղթողին հանձնեց 1 միլիոն դրամ

16.10.2013

Յունիբանկն ամփոփեց «Դարձիր միլիոնատեր» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող և «միլիոնատեր» ճանաչվեց Կարեն Սահակյանը: Մրցանակը` 1 մլն ՀՀ դրամով բանկային քարտը, հաղթողին հանձնվեց բանկի գլխամասային գրասենյակում:

Բանկը շնորհավորում է Կարեն Սահակյանին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաճելի գնումներ Յունիբանկի քարտով:

«Դարձիր միլիոնատեր» մրցույթն անցկացվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Մրցույթին կարող էին մասնակցել ֆեյսբուքյան այն օգտատերերը, որոնք Յունիբանկի քարտով ամսական կկատարեին առնվազն 30 000 դրամի անկանխիկ վճարումներ: Բացի դա, մասնակիցները պետք է պատասխանեին «Մագնիս» ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ ամենօրյա հարցին և նկարագրեին, թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:

Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված «Magnis» հատուկ նշանը: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Բանկը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնաիկցներին և հայտնում, որ շուտով Յունիբանկը կհայտարարի նոր ակցիաների մեկնարկման մասին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x