ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արդշինինվեստ բանկ»-ի զուտ շահույթը ռեկորդային աճ է գրանցել

16.10.2013

2013թ. հոկտեմբերի 15-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի 9 ամսվա գործունեության արդյունքները: Չնայած Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` Բանկն իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով շարունակեց կայուն աճ արձանագրել:

2013թ. 9 ամիսների դրությամբ ֆինանսական արդյունքների հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ հետևյալն է.

 - գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 2.6%-ով՝ կազմելով 45.1%,

 - զուտ շահույթը կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ, որը 27.6%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը,

 - զուտ տոկոսային եկամուտն աճել է 29.8%-ով, հասնելով 9.6 մլրդ ՀՀ դրամի,

 - զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 39.8%-ով, հասնելով 2.9 մլրդ ՀՀ դրամի,

 - զուտ գործառնական եկամուտն աճել է 28.8%-ով, հասնելով 14.2 մլրդ ՀՀ դրամի:

Բանկի զուտ շահույթը 2013 թվականի 9 ամիսների համար կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ՝ 1,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը և արձանագրելով Բանկի ողջ պատմության ընթացքում աճի ամենաբարձր տեմպը:

2013 թվականի 9 ամիսների զուտ տոկոսային եկամուտը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2012 թվականի ցուցանիշը 29.8%-ով: Զուտ կոմիսիոն եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 39.8 %-ով՝ կազմելով 2.9 մլրդ ՀՀ դրամ: Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 28.8%-ով՝ կազմելով 14.2 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 45.1%:

2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են շուրջ 262 մլրդ ՀՀ դրամ, տարեսկզբից աճելով 31.9%-ով: Արդյունքում` 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը կազմեց 166.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 23.5%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:

Բանկի մանրածախ վարկային պորտֆելը 9 ամիսների ընթացքում աճել է 13.0%-ով՝ կազմելով 50.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմեց 30%:

Կազմակերպություններին տրված վարկերի ծավալը 9 ամիսների ընթացքում աճեց 28.7%-ով՝ կազմելով 115.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 70%-ին: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմել է 2.7%:

Բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 12.7%-ով՝ կազմելով 40.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի (ROAE) և ակտիվների (ROAA) միջին մեծությունների կազմել են համապատասխանաբար 14.5% և 2.4%:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ Բանկի հարաբերությունների զարգացումը հնարավորություն ընձեռնեց 2013թ. 9 ամիսների ընթացքում ներգրավել լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար World Business Capital-ից (WBC), 6 մլն ԱՄՆ դոլար՝ Ասիական զարգացման բանկից (ADB) և 1.8 մլն եվրո Atlantic Forfeiting-ից:

2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,640 իրավաբանական անձ և 241,913 ֆիզիկական անձ, ինչը 36%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը: Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 308 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):

Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x