ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ «ՀԱՐՍԱՆԵԿԱՆ» վարկատեսակը հասանելի է առավել մատչելի պայմաններով

15.10.2013

«Անելիք Բանկ» ՓԲԸ բարելավել է «Հարսանեկան» քարտային վարկի տրամադրման պայմանները` զգալի  իջեցնելով վարկի տարեկան տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը:

«Հարսանեկան» քարտային վարկերը տրամադրվում են 1-ից մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով` մինչև 5 տարի մարման ժամկետով Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: ՀՀ դրամով «Հարսանեկան» քարտային վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 21.3%` (նախկին 23.9%-ի փոխարեն), ԱՄՆ դոլարի դեպքում` 16.3%  (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ Եվրոյի դեպքում` 15.3% (նախկին 16.9%-ի փոխարեն):

«Գաղտնիք չէ, որ մեծ թվով վարկառուների համար դժվարություն է հանդիսանում ներկայացնել բազմապիսի և բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հավաստում են իրենց վարկունակությունը, իսկ ամուսնությանը պատրաստվող զույգերն ամենաքիչը կցանկանային առնչվել նման տիպի հարցերի հետ:

«Հարսանեկան» քարտային վարկերը հաճախորդներին ազատում են այս ամենից և տրամադրվում են առանց եկամուտը հաստատող և այլ փաստաթղթերի` միայն անշարժ գույքի գրավադրմամբ:

Այսուհետ Բանկի մարզային մասնաճյուղերը Երևանի  մասնաճյուղերի հետ համատեղ կկարողանան տրամադրել «Հարսանեկան» քարտային վարկեր, ընդ որում, մասնաճյուղերի մեծ մասը տրամադրելու  է տվյալ վարկատեսակը ոչ միայն բազմաբնակարան շենքում բնակարան ունեցող, այլ նաև առանձնատուն ունեցող հաճախորդներին»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Բացի այդ,  Բանկի կողմից վարկառուներին որպես նվեր տրամադրվում են նաև միջազգային 2 MasterCard Gold կամ VISA GOLD քարտեր, որոնցով հաճախորդները կկարողանան ստանալ զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում` ներառյալ զեղչեր հարսանյաց սրահներում, տուրիստական ընկերություններում, ռեստորաններում և այլ ժամանցի վայրերում, որոնց միջոցով Բանկի հաճախորդները կկարողանան կազմակերպել իրենց հարսանյաց միջոցառումներն առավել մատչելի և զեղչված գներով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x