ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը

25.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փաստաթղթի մշակման գործում ներգրավված են եղել թեմատիկ աշխատանքային խմբեր և փորձագետներ, անցկացվել են հանրային լսումներ և քննարկումներ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Արդյունքում ստեղծվել է համապարփակ ազգային զեկույց, որում ներկայացված են Հայաստանի կայուն զարգացման ուղիներն ու հեռանկարները: Հաջորդ հարցով խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյանը ներկայացրել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը: Զեկույցում հանգամանորեն խոսվում է վերջին տասնամյակում կայուն զարգացման ապահովմանը միտված ձեռնարկումների, պետական կառույցներ - քաղաքացիական հասարակության համագործակցության և «Կանաչ տնտեսության» մասին: Անդրադարձ է արվում հիմնական ձեռքբերումներին, ինչպես նաև համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում առկա մարտահրավերներին: Ծավալված մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ փաստաթղթում արծարծված խնդիրների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է զեկույցի նախագիծը` հանձնարարելով լրամշակել այն արված դիտողություններով: Նիստում անդրադարձ է եղել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները: Վարչապետ Սարգսյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել` հարցի առնչությամբ խորհրդի անդամների հարցադրումները քննարկելու նպատակով: Արծարծվել են նաև «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը վերաբերող կազմակերպչական հարցեր:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x