ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գագիկ Մինասյանը սոցիալական փաթեթի վերաբերյալ

11.11.2011

Հայաստանի 2012թ. պետբյուջեի մասին  օրենքի նախագիծը նախատեսում  է սոցիալական փաթեթի ներդրում,  ինչը նախկինում երբեք չի  արվել եւ ինչն այս բյուջեն առանձնացնում է նախորդներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` սոցիալական փաթեթի գաղափարը մի շարք առավելություններ ունի աշխատավարձի պարզ բարձրացման համեմատ:

«Այստեղ երկու ասպեկտ կա. առաջինը` եթե աշխատավարձերն ավելանային տոկոսային հարաբերակցությամբ,  ապա դա կհանգեցներ նրան, որ բարձր աշխատավարձ ստացողներն ավելի մեծ հավելավճար կունենային, քան ցածր աշխատավարձ ստացողները, իսկ դա արդարացված չէ: Երկրորդը, եթե  աշխատավարձը բարձրացվեր ֆիքսված չափով,  կբարձրանային նաեւ հարկերը, իսկ սոցիալական փաթեթի դեպքում նման բան  տեղի չի ունենում»,-նշեց պատգամավորը:

Գ.  Մինասյանը նաեւ նշեց, որ  բյուջեի նախագիծը նախատեսում է նաեւ  կենսաթոշակների եւ նպաստների 10% բարձրացում,  այն դեպքում, երբ գնաճը կանխատեսվում է 4%-ով: «Տվյալ պարագայում կարելի է խոսել ամենախոցելի խմբերի եկամուտների  փաստացի ավելացման մասին», -նշեց նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x