ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիզնես. BlackBerry-ն չի պատրաստվում հեռանալ բջջային հեռախոսների շուկայից

15.10.2013

Սմարտֆոններ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել շուկան:

«Մեզ համար այժմ ծանր ժամանակներ են,-նշում է ընկերության ղեկավար մարմինը,- մենք չենք անտեսում առաջացած խնդիրները: Ընկերության ամրապտդման համար մենք դժվար փոփոխություններ ենք կարտարել: Մեր տիրապետման տակ են գտնվում մեծածավալ դրամական հոսքեր և այլ կազմակերպությունների նկատմամբ էլ պարտավորություններ չունենք:

Մեր ընկերությունը վերակազմավորվում է՝ ծախսերի 50%-ի նվազման նպատակով: Դրանով մեր ընկերության գործունեության էֆեկտիվությունը կրկին կբարձրանա և սպառողների համար կրկին մրցունակ կլինենք»:

2000 թվականների սկզբին BlackBerry-ն արտադրած սմարտֆոնները մեծ ճանաչում ունեին ԱՄՆ-ում և այլ երկրներում: 2008-ին ընկերությունը Կանադային ամենաթանկ ընկերությունն էր, որի ակտիները կազմում էին 83 մլրդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսը արժեր ավելի քան 140 դոլար:

Սակայն iPhone-ի և Android օպերացիոն համակարգով աշխատող սենսորային հեռախոսների առաջանալուց հետո՝ BlackBerry ընկերության մասնաբաժինը սկսեց կրճատվել. 2009-ին այն կազմում էր 20%, իսկ այժմ՝ 3%: Տորոնտոյի ֆոնդային բորսայում ընկերության 1 բաժնետոմսի արժեքը գնահատվում է  9 դոլար:

BlackBerry-ն պատրաստվում էր վերականգնել իր դիրքերը Q10 և Z10 մոդելների արտադրությամբ, որոնք արտադրվել էին այս տարվա հունվարին: Սակայն 2-րդ եռամսյակում վաճառվել էր մոտ 3.7 մլն սարքավորում, ինչը մոտ 2 անգամ քիչ էր նախորս եռամսյակից:

Սեպտեմբերի 20-ին ընկերությունը հայտարարել էր, որ իր վնասները կազմել են մոտ 1 մլրդ դոլար և ընկերությունը պատրաստվում է աշխատանքից ազատել մոտ 4.5 հազար աշխատակցի (40%):

Իսկ արդեն սեպտեմբերի 20-ին ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերի ամբողջ փաթեթը՝ 4.7 մլրդ դոլարով: Հավանական գնորդը կանադական Fairfax Financial Holdings ընկերությունն է:

Գործարքը դեռ ամբողջովին ավարտված չէ և հնարավոր է այլ ներդրողներ հայտնվեն:

Հոկտեմբերի 5-ին նշվում էր, որ BlackBerry-ի բաժնետերերից Մարվին Պիռլստայնը գործ է հարուցել ընդդեմ BlackBerry ընկերությանը՝ մեղադրելով նրան ընկերության շուկայական առաջխաղացման սխալ կանխատեսում տրամադրելու համար:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x