ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկերի դեմ բողոքողների թիվը ավելացել է

15.10.2013

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 01/07/2013 - 30/09/2013թթ. ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 473 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 437-ն են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 437 բողոքներից 103-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ): Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը: 01/07/2013 - 30/09/2013թթ. Հաշտարարի քննությանը ենթակա 334 բողոքներից 183-ն ընդունվել են քննության:

2013 թվականի 3-րդ եռամսյակում բանկերի դեմ ստացվել է 39 բողոք, որոնցից վարկային գործարքների հետ կապված 24 դիմում, ավանդային գործարքների՝ 1, վճարային գործարքների՝ 12 դիմում:

Վարկային կազմակերպությունների դեմ բողոքել են 3 հոգի:

Գրավատների և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ բողոքներ չեն ստացվել:

Ապահովագրական ընկերությունների դեմ ստացվել է 138 դիմում, որոնց գերակշռող մասը կապված են ԱՊՊԱ համակարգի հետ: Ապահովագրողների բյուրոյի դեմ ստացվել է 3 դիմում-բողոք:

Միայն սեպտեմբեր ամսում ստացվել է 111 բողոք, որոնցից 14-ը ուղված էին բանկերի դեմ (նախորդ ամսվա դրությամբ 4 դիմումով ավելի) իսկ 39-ը՝ ապահովագրականների: Ավտոապահովագրողների բյուրոյի և վարկային կազմակերպությունների դեմ ստացվել է մեկական դիմում:

Այս տարվա սեպտեմբեր ամսին գրավոր պահանջի ներկայացմամբ քննության ընդունված բողոքները եղել են 63-ը: 33 պահանջ բավարարվել է հաշտեցման միջոցով, 7-ը՝ մասնակի են բավարարվել իսկ 2-ը՝ ամբողջովին:

13 պահանջ մերժվել է, 7-ի քննությունը դադարեցվել է իսկ 1 պահանջի քննությունն էլ մերժվել է:

Հիշեցնենք, որ հաշտարարի գրասենյակ կարելի է դիմել` զանգահարելով 58-23-22, 58-23-21 հեռախոսահամարով կամ այցելելով Վազգեն Սարգսյան 26/1, «էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x