ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՊրոԿրեդիտ Բանկը մրցանակներ է հանձնել

15.10.2013


Հոկտեմբերի 11-ին ՊրոԿրեդիտ Բանկը հատուկ միջոցառման ժամանակ մրցանակներ հանձնեց իր հաճախորդներին, ովքեր դարձել են Բանկի նոր գովազդային հոլովակի հերոսները: Բանկի նոր գովազդում նկարահանվել են իրական հաճախորդներ` պատմելով ՊրոԿրեդիտ Բանկի և իրենց համագործակցության մասին:

Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարյան Վելիչկովիչը նշել է. «Նման գովազդի նպատակն է ներկայանալ հանրությանն այնպիսին, ինչպիսին մենք կանք, ներկայացնել մեր հաճախորդների տեսանկյունից մեզ հետ համագործակցելու իրական շարժառիթները: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հաճախորդները գնահատում են մեր յուրահատուկ աշխատելաոճը և զգում մեր աջակցությունը: Մենք ուրախ ենք, որ նրանք մեզ օգնեցին մեծ խանդավառությամբ և պատրաստակամությամբ, ինչի շնորհիվ ողջ նկարահանման գործընթացն ստացվեց շատ արագ ու արդյունավետ»:

ՊրոԿրեդիտ Բանկը պարբերաբար շեշտադրում է իր՝ «հաճախորդին մոտ գտնվելու» քաղաքականությունը: Այդ նպատակով Բանկը հաճախ է հանդես գալիս հաճախորդների հետ կազմակերպված համատեղ ծրագրերով և նախագծերով՝ ցանկանալով նրանց հետ հաստատել երկարաժամկետ փոխշահավետ փոխհարաբերություններ: Այս միջոցառումները հիանալի առիթ են ևս մեկ անգամ ընդգծելու Բանկի հաճախորդների իրական բիզնես գործընկեր լինելու փաստը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x