ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այժմ դուք կարող եք ծանոթանալ միլիարդատերերի ցուցակին ռեալ ժամանակում՝ օնլայն ռեժիմով

25.04.2012

Forbes պարբերականը նոր համացանցային ծառայություն է հիմնել, որը հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում՝ օնլայն հետևել միլիարդատերերի միջև ուժերի հարաբերակցության փոփոխությանը, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը՝ հղում կատարելով Forbes պարբերականի պաշտոնական կայքին: Forbes-ի նոր ծառայությունը Real-Time Billionaires անվանումն է ստացել: Real-Time Billionaires-ը կներկայացնի 50 ամենահարուստների կարողության վիճակը: Տվյալները կթարմացվեն 5 րոպեն մեկ ինտերվալով՝ Նյու-Յորքի ֆոնդային բորսայի բացման պահից սկսած, բայց 15 րոպե ուշացումով: Ռեյտինգային ծառայության ստեղծողները օգտատերերին առաջարկում են ամեն օր հետևել, թե ինչպես են աշխարհի ամենահարուստ մարդիկ հեշտությամբ կորցնում և հետո նորից վերականգնում միլիոնավոր դոլարներ: Այսպես օրինակ, երկուշաբթի՝ բորսայի աշխատանքի մեկնարկից հետո միայն 2 ժամվա ընթացքում, մեքսիկացի միլիարդատեր և America Movil ընկերության խոշոր բաժնետեր Կարլոս Սլիմի կարողությունը աճել է 500 մլն ԱՄՆ դոլարով, իսկ օրվա ավարտին նա աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը ամրապնդել է՝ ևս մեկ միլիարդ դոլար վաստակելով: Forbes ամսագիրը, որը իր պատմությունը սկսել է 1917 թվականից, աշխարհի առաջատար տնտեսական պարբերականներից մեկն է:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x