ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Apple»-ը հաշվետվություն է տվել «iPhone»-ի ռեկորդային վաճառքի մասին

24.04.2012

2012թվականի ապրիլի 24-ին «Apple»-ի կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ սույն տարվա առաջին եռամսյակում ընկերությանը հաջողվել է վաճառել ավելի քան 35 միլլիոն «iPhone» հեռախոսներ, երկու անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն շրջանում: Այս մասին հաղորդում է «Associated Press»: 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին վաճառվել է 11,8 միլլիոն «iPad» պլանշետ: Ըստ վերլուծաբանների՝ «iPad»-ի վաճառքը ավելի վատ է եղել, սակայն ի համեմատ 2011 թվականի առաջին եռամսյակի, աճել է 2,5 անգամ: 7 տոկոսով աճել են «Mac» համակարգիչների վաճառքը, ինչը, ըստ կանխատեսումների, նույնպես դիտվել է որպես վատ ցուցանիշ: 2012 թվականի առաջին եռամսյակին «Apple» ընկերության եկամուտը կազմել է 11,6 միլլիարդ դոլլար, ավելի քան երկու անգամ շատ, քան նախորդ տարվա նույն շրջանում: Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 39,2 միլլիարդ դոլլար: Ի համեմատ նախորդ տարվա նույն շրջանի, «Apple»-ի եկամուտը աճել է 59 տոկոսով հիմնականում ասիական շուկաներում վաճառքի հաշվին, առաջի հերթին, «Մեծ Չինաստան»-ի (Հոնկոնգ, Թայվան): «Apple»-ի եկամտի 58 տոկոսը ապահովել են «iPhone»-ի վաճառքները: Երեք տարի առաջ սմարթֆոններին բաժին է հասել «Apple»-ի ընդհանուր եկամտի միայն 38 տոկոսը: «Apple»-ի բաժնետոմսերի վերաբերյալ ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, ամերիկյան բորսաներում օրվա ընթացքում բաժնետոմսերի գները սկսեցին թանկանալ յոթ տոկոսով` հասնելով մինչև 599,5 դոլլարի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x