ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Պարզ-Արագ» քարտային վարկատեսակի պայմանները

10.10.2013

«Անելիք Բանկ»-ն, առաջնորդվելով վարկային ծառայությունները հանրության լայն զանգվածներին հասանելի դարձնելու սկզբունքով, բարելավել է իր «Պարզ-Արագ» քարտային վարկատեսակի տրամադրման պայմանները` իջեցնելով տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը:

ՀՀ դրամով «Պարզ-Արագ» քարտային վարկերն այսուհետ կտրամադրվեն  մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 6 մլն ՀՀ դրամ առավելագույն գումարով, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 21.8%` նախկին 23.9%-ի փոխարեն: Արտարժույթով վարկերը կտրամադրվեն մինչև 6 տարի մարման ժամկետով և մինչև 8 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթով, ԱՄՆ դոլարի դեպքում` 16.8%  տարեկան տոկոսադրույքով (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ Եվրոյի դեպքում` 15.8% տարեկան տոկոսադրույքով (նախկին 16.9%-ի փոխարեն):     

«Պարզ-Արագ» քարտային վարկերը տրամադրվում են ինչպես Բանկի երևանյան, այնպես էլ` մարզերի բոլոր մասնաճյուղերում միայն անշարժ գույքի գրավադրմամբ` ցանկացած նպատակի համար: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 ժամվա ընթացքում:

«Բանկի կողմից իրականացվող մարքեթինգային վերլուծությունները վկայում են, որ հիմնական խնդիրները, որոնց հետ առնչվում են հաճախորդները վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ ծավալն է և վարկի տրամադրման գործընթացի երկարատևությունը:

Ի թիվս այլ վարկերի, «Անելիք Բանկի» կողմից մշակված «Պարզ-Արագ» վարկատեսակը տրամադրվում է շատ կարճ ժամանակահատվածում` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, միայն անշարժ գույքի գրավադրմամբ:

«Անելիք Բանկը» շարունակաբար դիվերսիֆիկացնելու է իր ծառայությունները, և վստահ եմ, որ շուտով յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա գտնել իր կարիքները բավարարող համապատասխան վարկատեսակը հենց «Անելիք Բանկում», - նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x