ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Օլիմպիական արշավ Սոչի 2014» ակցիայի մասին

08.10.2013

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը շարունակում են զարգացնել Visa քարտերով անկանխիկ վճարումները և հայտարարում են «Օլիմպիական արշավ Սոչի 2014» նոր մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար: Ակցիայի ընթացքում կխաղարկվեն 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Գլխավոր մրցանակն է ուղևորություն երկու անձի համար դեպի Սոչի` դիտելու 2014թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը: Արշավին կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները` կատարելով գնումներ քարտով ս.թ. հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-ը:

«Օլիմպիական արշավ Սոչի 2014» ակցիայի նպատակը սպառողներին Visa քարտերով կատարված գնումների առավելության ցուցադրումն է, ինչը կնպաստի բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը:

Ակցիային մասնակցելը և ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նվերներ շահելը, ինչպես նաև գլխավոր մրցանակի` Սոչիի 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի ուղևորության հաղթողը դառնալը շատ հեշտ է. բոլոր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում ակցիայի գործելու ընթացքում քարտով ցանկացած գումարի գնումներ կատարելիս մեխանիկորեն դառնում են ակցիայի մասնակից և ստանում բոնուսային միավորներ գնման գումարից:

 - Ապրանքի և ծառայությունների դիմաց Visa քարտով վճարած ամեն 1000 դրամի դիմաց քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք հաշվեգրվում են քարտապանի հաշվին:

 - Մեկ գործարքի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանը կարող է կուտակել 50 բոնուսային միավորից ոչ ավել:

 - Միավորները կուտակվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով ապրանքի և ծառայությունների դիմաց արված բոլոր վճարումներից, բացառությամբ տերմինալնրով կատարված կոմունալ և այլ ծառայությունների վճարումների:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն միավորներ հավաքած 100 հաճախորդներ կդառնան 100 արժեքավոր նվերների խաղարկության մասնակից: Մրցանակների թվում են կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար: Գլխավոր մրցանակն է Սոչիում կայանալիք 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի ուղևորությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x