ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ընդունելություն «Անելիք բանկ»-ի կողմից

08.10.2013

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցիչների և Հայաստանի բանկերի  մասնակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ի`  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր դառնալու,  ինչպես նաև «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի պաշտոնում  Ներսես Կարամանուկյանի նշանակվելու կապակցությամբ:

«Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ը դառնալով «Անելիք Բանկ» ՓԲԸ 100%  բաժնետեր` կապում է Հայաստանի ֆինանսական շուկան երկու ամենախաշոր հայկական համայնքներ ունեցող երկրների` Ռուսաստանի և Լիբանանի հետ: Բանկի որդեգրած նոր ռազմավարության մեջ առաջնային են լինելու ՓՄՁ և մանրածախ բանկային ծառայությունների մատուցման  ոլորտները, որոնց զարգացման գործում մեծ է լինելու Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.-ի աջակցությունը` փորձի փոխանցման, ծրագրային և այլ տեխնիկական ապահովվածություն տրամադրելու առումով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենահին բանկերից է, որը շուրջ քառորդ դար գործում է Հայաստանի ու ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում և մեծ վստահություն է վայելում բնակչության շրջանում: Դառնալով  «Անելիք Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատերը` մենք կանենք առավելագույնը, որպեսզի այն հաջողություններ գրանցի իր գործունեության բոլոր ուղղություններում: Վստահ ենք, որ Բանկի նոր ղեկավարությունն` ի դեմս Բանկի Վարչության Նախագահ Ներսես Կարամանուկյանի, կկարողանա Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները հասցնել այնպիսի մակարդակի, որ այն համալրի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքերը», - նշեց Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ. Գլխավոր գործադիր տնօրեն Ֆրեդի Զրեյը:

Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.-ը Լիբանանի խոշորագույն բանկերից է, որը գործում է Մերձավոր Արևելքի ֆինանսական շուկայում ավելի քան 30 տարի,  ակտիվների մոտ 2,5 մլրդ դոլար ծավալով: Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ-ի գործառնական ցանցը ներառում է 20 մասնաճյուղ Լիբանանում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն` Հայաստանում, «Անելիք Ռու» ՍՊԸ բանկը` Ռուսաստանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x