ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հանքաքարն ու մետաղները շարունակում են առաջնային դիրքեր զբաղեցնել

25.04.2012

Հանքաքարն ու մետաղները շարունակում են առաջնային դիրքեր զբաղեցնել Հայաստանի արտահանման կառուցվածքում, սակայն արտահանման աճում որոշիչ են եղել այլ ճյուղերի արտադրանքները: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղնձի հանքաքար, 26.5 հազ. տոննայի չափով` մոտ 51 մլն դոլար մաքսային արժեքով: Նախորդ տարվա նույն եռամսյակում նույնպես պղնձի հանքաքարի արտահանումը զբաղեցնում էր առաջին տեղը, սակայն 60 մլն դոլար ցուցանիշով (արտահանվել էր 25.3 հազ. տոննա): Կոնյակի արտահանումն այս տարի դուրս է եկել երկրորդ տեղ` մոտ 34 մլն դոլար ցուցանիշով: Իսկ ահա ֆեռոմոլիբդենի արտահանումը երկրորդ տեղից նահանջել է չորրորդ տեղ: Ընդ որում` նվազել է ֆեռոմոլիբդենի արտահանման եւ ֆիզիկական, եւ արժեքային ցուցանիշները: 2012 թ. աաջին եռամսյակում արտահանվել է 1260 տոննա ֆեռոմոլիբդեն` 25.4 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: 2011 թ. առաջին եռամսյակում արտահանվել էր 1330 տոննա` 32.5 մլն դոլար արժեքով: Թեեւ վերամշակված պղնձի արտահանման ծավալները որոշ չափով ավելացել են, սակայն մաքսային արժեքի նվազում կա: Դա տեղի է ունեցել հավանաբար միջազգային շուկայում պղնձի գների անկման հետեւանքով: Ընդհանուր առմամբ արտահանվել է 25.7 մլն դոլարի չզտած պղինձ` նախորդ տարվա 27.2 մլն դոլարի համեմատ: Արտահանման կառուցվածքում առաջին անգամ առաջին տասնյակում է հայտնվել համակարգիչների եւ դրանց բլոկների արտահանումը: Այս հոդվածով արտահանումը կազմել է 8.7 մլն դոլար, ինչը 100 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է էլեկտրաէներգիային` արտահանվել է 380 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 22.8 մլն դոլար մաքսային արժեքով; 2011 թ. առաջին եռամսյակում էլեկտրաէներգիա չի արտահանվել: Վիճակագրությունը էական աճ է արձանագրել նաեւ ցեմենտի արտահանման ոլորտում` մոտ 4 անգամ: Այսպես` 2012 թ. առաջին եռամսյակում արտահանվել է 18 հազ. տոննա ցեմենտ (1.3 մլն դոլար), նախորդ տարվա 4.6 մլն դոլարի համեմատ (0.3 մլն դոլար):

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x