ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի

08.10.2013

Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար, «Յունիբանկ»-ը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է նոր վարկեր` առանց որևէ միջնորդավճարի:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12% տարեկանից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս:

Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկի գումարը կազմում է մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը:

Այս վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը և վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին

Հիշեցնենք, որ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ: Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x