ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ժամագործությունը կճանաչվի արտահանման գերակա ուղղություն

24.04.2012

Արդյունաբերական զարգացման ծրագրի շրջանակներում հայտնի են այն հաջորդ երեք ոլորտները, որոնք կճանաչվեն զարգացման (արտահանման) գերակա ոլորտներ: Այդ երեք ուղղություններից մեկը ներառելու է ոսկերչությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը, որոնք կդիտարկվեն որպես մեկ միասնական ոլորտ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն մշակել է արտահանմանն ուղղված 3 ոլորտների զարգացման ծրագրեր` կոնյակագործություն, դեղագործություն եւ ճշգրիտ մեքենաշինություն: Տ. Դավթյանի պարզաբանմամբ` ադամանդագործությունը, ոսկերչությունը եւ ժամագործությունն ունեն շատ ընդհանրություններ, հետեւաբար կարելի է դիտարկել որպես մեկ ոլորտ` ենթաճյուղերով: Ժամագործական մի քանի ընկերություններ արդեն իսկ կան: Առաջինը «Գնոմոն» ոսկերչական գորածարանի բազայի վրա, երկրորդը «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության մասնաճյուղն է, որը որոշակի մասեր է արտադրում, երրորդը AWI (Armenian Watch International) ընկերությունն է, որի հիմնադիրը նույնպես «Ֆրանկ Մյուլլերն» է եւ որը տալիս է վերջնական արտադրանք: «Ես տեսել եմ AWI-ի ժամացույցները Եվրոպայի խանութներում»,-փաստեց Տ.Դավթյանը: Նրա կարծիքով` ժամագործությունն ունի համեմատական առավելություններ` տրանսպորտային ծախսերը փոքր են, կա համապատասխան մասնագիտական ռեսուրս: «Հայ մասնագետները շուտ են ընկալում, շուտ են տիրապետում այս տեխնոլոգիաները, ինչ-որ գենետիկական բան կա, լավ ձեռք ունենալը հայերի համար միշտ հատկանշական է եղել»,- ասաց Տ. Դավթյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` ժամացույցների միջազգային շուկան կայուն է, թեեւ ենթակա է որոշակի տատանումների:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x