ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հովանավորել է «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովը

03.10.2013

Հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությամբ «Արտագաղթի հոգեբանությունը» հրավիրված գիտաժողով, որի հովանավորներն էին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԻՆԼՈԲԲԻ» ՍՊԸ-ն:

Այն կոչված էր վեր հանելու հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձևավորված իռացիոնալ վարքի պատճառները և արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումների և անհատական հոգեբանության կապը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկնածների շուրջ 60% դժգոհ են արտագաղթելու իրենց կայացրած որոշումից, սակայն այս կամ այն հոգեբանական պատճառներով լռում են, չեն ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում են ինքնախաբեության: Այս երևույթը հոգեբանության մեջ կոչվում է էմոցիոնալ անհաջողության հերքման փուլ: Մեկ այլ հարցում ցույց է տալիս, որ արտագաղթողների շուրջ 80% դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Այս և մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ դեր է խաղում:

Հայաստանի և Արցախի պետական սեկտորի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը և դրա իրականացման արդյունքները:

Ինչպես նշում են գիտաժողովի կազմակերպիչները` իրենք ակնկալում են պայքարել արտագաղթի դեմ ոչ պետական սեկտորի գործիքակազմով, որը ներառում է բազմաթիվ միջոցներ, և որոնք այսօր մատնված են անգործության:

Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Ինչպես նշեց նախաձեռնության հիմնադիրներից մեկը` իրենք որոշել ենք արտագաղթի դեմ պայքարի ծրագիրը դնել հասարակական հետազոտությունների հենքի վրա:

«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին` մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր իրենց ակտիվ քաղաքացիական կեցվածքով և բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցանկացել են լծվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործին: Նախաձեռնության կարճաժամկետ օրակարգում է ժողովրդագրական պատկերի բարելավման ռազմավարական ծրագրի մշակումը և հրապարակումը, որի գործողությունները իրականացվելու են բացառապես ոչ պետական սեկտորի կողմից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x