ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի մարման ծառայությունն այժմ հասանելի է Telcell վճարային տերմինալների միջոցով

01.10.2013

TelCell վճարային տերմինալների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային և քարտային հաշիվների համալրման, ինչպես նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման ծառայությունը վերազինվում է նոր աննախադեպ հնարավորությամբ: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը` Բանկը Telcell վճարային համակարգի հետ համատեղ զարգացրեց մատուցվող ծառայության տեխնոլոգիական հենքը: Սկսած ս.թ. հոկտեմբերի 1-ից` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կունենան հնարավորություն Բանկի ՀՀ դրամով տրված բոլոր տեսակի վարկերի մարումն իրականացնել մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում տեղակայված ավելի քան 1000 Telcell… վճարային տերմինալների միջոցով: Բոլոր տեսակի վարկերի մարումները հասանելի կդառնան ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00, շաբաթ օրը` 09:00-18:00, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը 09:00-ին:

Հիշեցնենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. սկզբին անցում կատարեց քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին: Դա նշանակում է, որ Telcell… վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլև նույն առցանց եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը: Սա հիրավի, բացառիկ և մրցակցային հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապաններին ակնթարթորեն համալրելու քարտային հաշիվները և նույն պահին իսկ տնօրինելու համալրված միջոցները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x