ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին

28.09.2013

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին որպես Issuer և Acquirer միաժամանակ: Դա Բանկին հնարավորություն է տալիս թողարկելու տվյալ վճարային համակարգի քարտեր, ինչպես նաև սպասարկել դրանք բանկոմատների ցանցում, կատարել առևտրային էկվայրինգ, որը հնարավորություն է ընձեռում ընդունելու MasterCard միջազգային վճարային համակարգի քարտեր ապրանքների և ծառայության վճարման համար:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բազմարժութային քարտերի մի քանի տեսակ` Cirrus/Maestro, MasterCard Standart և Gold: MasterCard համակարգի քարտերից կարելի է օգտվել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում, բոլոր բանկոմատներում, առևտրի կետերում և կանխիկացման POS-տերմինալներում, այլև արտասահմանում: Ձեռք բերելով MasterCard քարտեր, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած այլ քարտեր` հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվելու միաժամանակ մի քանի արժութային հաշիվներից` AMD, USD, RUB ու EUR:

Առավել հարմարավետության ու ժամանակի խնայողության նկատառումներով հաշիվների համալրումը կարելի է կատարել Երևանում և Հայաստանի մարզերում տեղադրված TelCell ավելի քան 1000 վճարային տերմինալների միջոցով: MasterCard համակարգի քարտապանների համար նաև հեշտացված է վարկային գիծ բացելու ընթացակարգը: Քարտերը կարելի է ձեռք բերել արդեն սեպտեմբերի 28-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, իսկ սպասարկումը բանկոմատներում, մասնաճյուղերում և առևտրի ցանցում կիրականացվի հոկտեմբերի կեսից:

Մանրամասները՝ այստեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x