ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփում է «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավի արդյունքները

28.09.2013

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները: «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավը ուղղված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացմանը և Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման բարձրացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2013թ. մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու արժեքավոր նվերներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները պատրաստակամությամբ արձագանքեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության առաջարկին, ինչի մասին վկայում են արշավի արդյունքները: Ակցիայի գործելու 3,5 ամիսների ընթացքում (2013թ.մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է, այդ թվում` շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 8000 [4]:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար: Գլխավոր մրցանակն էր ուղևորություն երկու անձի համար դեպի Իտալիա:

Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Հայկ Մնացականյանը: Նրան ներկայացնում էր կինը` Աննա Մուրադյանը, ով ստացավ ուղեգրի հավաստագիրը:

Մարքետինգային արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ Visa քարտապանները մեծամասնությամբ գնումները իրականացրել են սուպերմարկետներում: Առևտրի/սպասարկման կետերից ճանաչելիությամբ երկրորդը հագուստի խանութներն են, այնուհետև էլեկտրատեխնիկայի խանութ-սրահները: Բացի այդ, նկատվել է նաև վճարումների զգալի աճ ինտերնետ-միջավայրում:

Մանրամասները՝ այստեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x